Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հանգստի ժամին

11 զարմանահրաշ նկար` հզոր մանրադիտակի տակ

11 զարմանահրաշ նկար` հզոր մանրադիտակի տակ

Այսօր հզոր մանրադիտակները բացահայտում են կյանքն իր բոլոր անհավանական մանրամասներով։ Ահա մի քանի նման նկարների օրինակներ, որոնք նոյեմբեր ամսին տեղադրվելու են Դալասի միջազգային օդանավակայանում Ընդհանուր բժշկական գիտությունների ազգային ինստիտուտի, Բջջային կենսաբանության ամերիկյան միության եւ Վաշինգթոնի Մետրոպոլիտեն օդանավակայանների ղեկավարության արվեստի ծրագրերի նախաձեռնությամբ կազմակերպված «Խոշորացված կյանք» ծրագրի շրջանակներում, հաղորդում է Wahington Post-ը։

Նկարների վառ եւ պայծառ գույները հիմնականում բնության մեջ չեն հանդիպում։ Դրանք քիմիական գունանյութերի ավելացման կամ համակարգչային ծրագրեի միջոցով ստացված արդյունքներ են, որոնք օգնում են գիտնականների ավելի մանրազնին ուսումնասիրել բջիջների կառուցվածքը։

 

 Բուբոնային ժանտախտի մանրէները  Մկների զարգացող նյարդային բջիջները
Բուբոնային ժանտախտի մանրէները, որոնք հայտնվում են մկների լվիճների մարսողական համակարգում (մանուշակագույն), ցույց են տրված դեղին գույնով, (Բ. Ջոզեֆ Հինեբուշ, Էլիզաբեթ Ֆիշեր եւ Օսթան Էթման՝ ԱՄՆ հակաալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների Ազգային ինստիտուտից եւ Առողջապահության ազգային ինստիտուտներից)։  Իսկ սա մկների զարգացող նյարդային բջիջներն են։ Միջուկն ունի դեղին գույն (Թորսթեն Վիթման՝ Քալիֆորնիայի համալսարանից, Սան Ֆրանցիսկո)։ Վերեւի նկարում պատկերված եք գեկոնի ոտքի վրա առկա 500000 մազիկներից մի քանիսը։ Այս մազիկները կազմում են մարդու մազերի հաստության մոտ մեկ տասներորդը, եւ դրանք ավելի փոքր մազիկների են բաժանվում՝ օգնելով գեկոնին պատերի վրա մագլցելիս (Dennis Kunkel Microscopy, Inc.)
Այս լուսանկարում իմունային համակարգի բջիջները կուլ են տալիս սիբիրյան խոցի մանրէները։ (Կամենզինդ Գ. Ռոբինսոն, Սառա Գիլման եւ Արթուր Ֆրիդլենդեր՝ Միացյալ Նահանգների Բանակից, վարակիչ հիվանդությունների բժշկական գիտահետազոտական ինստիտուտից)։ Danio rerio ձկան էմբրիոնը՝ բեղմնավորումից 22 ժամ անց։ (Ֆիլիպ Կելեր, Բիլ Լեմոն, Յինան Վան եւ Քրիսթին Բրենսոն՝ Հովարդ Հյուզի անվան Janelia Farm բժշկական ինստիտուտի հետազոտական ճամբարից)։ Մկների ճարպային բջիջները ներկայացված են կարմիր գույնով, իսկ արյունատար անոթները՝ կանաչով։ (Դանիելա Մալիդ՝ Արյան, սրտի, թոքերի ազգային ինստիտուտից եւ Առողջապահության ազգային ինստիտուտների)։
Մկների շնչուղիները կազմող բջիջները խոշորացվել են ավելի քան 10000 անգամ։ Դրանք պաշտպանում են շնչուղիները ինհալացիոն մանրէներից, աղտոտող նյութերից, աղբից եւ ալերգիաներից։ Մոխրագույն բջիջները արգելափակում են թուքը, որը որսում է ներշնչման մասնիկները։ Այնուհետեւ, գունավոր բջիջները թուքը հեռացնում են։ (Եվա Մուրթունգա եւ Քեյթ Քլեյն՝ Կոլումբիայի շրջանի համալսարանից եւ Ստանդարտների եւ տեխնոլոգիաների ԱՄՆ ազգային ինստիտուտից)։ Խմորիչի սնկեր (Յուրգեն Բերգեր՝ Մաքս Փլանքի անվան զարգացման կենսաբանության ինստիտուտից եւ Մարիա Լանգեգեր՝ Մաքս Փլանքի միության Ֆրիդրիխ Միշերի լաբորատորիայից, Գերմանիա)։ Էբոլա տենդի վիրուսն է, որն առանձնացնում է վարակված բջիջը (Հեյնց Ֆելդման, Փիթեր Յարլինգ, Էլիզաբեթ Ֆիշեր եւ Անիթա Մորա՝ Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտից եւ Առողջապահության ազգային ինստիտուտներից)։
 
Դեղին գույնով պատկերված է ՄԻԱՎ-ի վարակը, որը գրոհում է մարդու Т-բջիջները (պատկերված է մանուշակագույնով)։ (Սեն Փինկուս, Էլիզաբեթ Ֆիշեր եւ Օսթան Էթմեն՝ հակաալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների Ազգային ինստիտուտից եւ Առողջապահության ազգային ինստիտուտներից)։ Ահա մարդու արյունը՝ արյունատար անոթները, Т- բջիջները (նարնջագույն) եւ տրոմբոցիտները (կանաչ)։ (Dennis Kunkel Microscopy, Inc.)  




 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ